Վիլեն Գաբրիելյանը` Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու մասին

Վիլեն Գաբրիելյանը` Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու մասին

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. 

 

«Եկել եմ ասեմ, որ եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող ու կազմակերպող, ապա փողոց հրավիրված մարդիկ (որոնց համար ես փաստացի պատասխանատվություն եմ կրում, որովհետև իմ հրավերին են արձագանքել) մարդ ծեծեին, ապա նախ առաջինը՝ դա ի սկզբանե բացառված կլիներ, երկրորդը՝ եթե անգամ տեղի ունենար, ապա նախ ինքս տվյալ անձանց բարոյապես կնախատեի, երրորդը՝ ինքս կգնայի տուժողների մոտ ներողություն հայցեի, չորրորդը՝ հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում, հինգերորդն էլ՝ ոստիկանությանն էլ կոչ կանեի խստագույնս պատժել նման ցանկացած դրսևորում, քանի որ դա մեր պայքարի հետ աղերս չի կարող ունենալ: Սակայն, քանի որ ես չեմ, չեմ ասում»,- գրել է  Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում