Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Vienna Open-ում

Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Vienna Open-ում

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Վիեննայի բաց մրցաշարում:

«Vienna Open»-ի անդրանիկ մրցափուլում Կարեն Խաչանովը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Տյագու Ուայդի հետ:Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ է տոնել 2 սեթում` 6:2, 6:4 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում