Գերմանիան հրաժարվել է ընդունել Բելառուսում գտնվող միգրանտներին
Գերմանիան մերժել է Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվող 2000 միգրանտներին ընդունելու Մինսկի կոչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն չեն կարող ընդունել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում գտնվող անօրինական միգրանտներին պետք է ընդունի Գերմանիան: Մինսկը նաև պատրաստակամություն է հայտնել 5 հազար միգրանտի ուղարկել հետ տուն, եթե ԵՄ-ն երկու հազարին ընդունի:
Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքի ավելացում նկատվում է 2021 թվականի մայիսից: Ամենաբարդ իրավիճակը Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում է։ Միգրանտները Բելառուսի տարածքով փորձում են հասնել այդ երկրներ:
Կարծիքներ