Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Բուզանդի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
*Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները դեկտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտայից գլխավոր վարչություն բերման են ենթարկել 24-ամյա Ռուբեն Ա.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 18-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուբեն Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին:
*Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները դեկտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտայից գլխավոր վարչություն բերման են ենթարկել 24-ամյա Ռուբեն Ա.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 18-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուբեն Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին:
*Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Դավիթ Հ.-ն, որը մարտի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
*Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին բաժին է ներկայացել 56-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
*Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին բաժին է ներկայացել 28-ամյա Շավարշ Հ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Շավարշ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
*Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին Արմավիրի բաժին է ներկայացել 25-ամյա Դավիթ Մ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
*Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 24-ին բաժին է ներկայացել 23-ամյա Արմեն Ա.-ն, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
*Ոստիկանության ՔՈԳՎ և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Նարեկ Խ.-ն, որը սեպտեմբերի 7-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
*Դեկտեմբերի 24-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 17-ամյա Սարգիս Ա.-ն, որը դեկտեմբերի 13-ից ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր առողջությանը միջին ծանրություն վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ