5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում

Հուլիսի 8-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ոնեցել Կալիֆոռնիայի նահանգի տարածքում՝ ՝Նեւադայի նահանգի սահմանի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Կալիֆոռնիայի Մարքլիվիլ ոչ մեծ բնակավայրից 32 կիլոմետր դեպի հարավ - արեւելք:

Երկրաշրժի օջախն ընկած Է եղել 9,8 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում