Առանց Մեսսիի «Բարսելոնայի» համար սկսվում է նոր դարաշրջան. Ժոան Լապորտա

Առանց Մեսսիի «Բարսելոնայի» համար սկսվում է նոր դարաշրջան. Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է  Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից:

«Լեոյի հետ բանակցություններն ավարտված են: Մենք չենք կարող գրանցել նրան Լա Լիգայի կանոնների պատճառով, մենք նման հնարավորություն չունենք՝ աշխատավարձերի սահմանափակման պատճառով: Մենք պայմանավորվել էինք Լեոյի հետ, բայց այժմ նա կարող է այլ տարբերակներ դիտարկել: Մեսսիի հետ մենք պայմանավորվեցինք հինգ տարվա պայմանագրի շուրջ, բայց պատրաստ էինք աշխատավարձը երաշխավորել միայն առաջին երկու տարում: Լեոն ընդունեց այս առաջարկը, սակայն Լա Լիգան թույլ չտվեց այն ձևակերպել: Ես չեմ ուզում կեղծ հույսեր տալ, թե իրավիճակը կարող է փոխվել: Շուտով մեկնարկում է Լա լիգայի մրցաշրջանը, գործարքների համար վերջնաժամկետ կա: Այժմ Մեսսին կխաղա այլ ակումբում: Դա ինձ տխրեցնում է, քանի որ Լեոն պատրաստակամ էր մնալ: Առանց Մեսսիի սկսվում է ակումբի համար նոր դարաշրջան: Ֆինանսական կորուստներն արդեն շատ ավելին են, քան մենք ենթադրում էինք:  Ես չեմ կարող որոշում կայացնել, որը կկործանի ակումբը»,- ասել է  Լապորտան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում