Հնդկաստանում հայտարարել են երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի անխուսափելիության մասին

Հնդկաստանում հայտարարել են երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի անխուսափելիության մասին

Հնդկաստանում COVID-19-ի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել Է Հնդկաստանի վարչապետի գլխավոր գիտական խորհրդական Վիջայ Ռագհավանը:

«Հնդկաստանում կարող Է սկսվել կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը, որի առաջացման ժամանակը կանխատեսել բարդ Է,- մայիսի 6-ին մեջբերում Է Ռագհավանի խոսքը The Indian Express թերթը:- COVID-19-ի նոր շտամը, որով այժմ երկրում տեղի Է ունենում զանգվածային վարակումը, ավելի Է ընտելացած պաշտպանության միջոցների հակազդեցությանը եւ իր նկատմամբ պայքարի նոր մոտեցում Է պահանջում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հնդկաստանում առաջացավ, քանի որ առաջին ալիքից իմունիտետը լայնորեն տարածված չԷր եւ նվազել Էր զգոնությունը»: Ռագհավանի կարծիքով՝ Հնդկաստանում երրորդ ալիքի դիմագրավման համար անհրաժեշտ են համաճարակային հսկողության ուժեղացման միջոցներ, գոյություն ունեցող պատվաստանյութերի արդիականացում եւ սոցիալական անվտանգության նորմաների պահպանում:

«Մենք պետք Է պատրաստվենք COVID-19-ի նոր ալիքներին: Վիրուսի հանդեպ մեր խոցելիությունը նվազեցնելու միակ միջոցն անվտանգության միջոցների պահպանիումն Է եւ պատվաստումը: Դիմակները եւ սոցիալական հեռավորությունը չափազանց կարեւոր են եւ առավել արդյունավետը»,- ընդգծել Է նա: Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների թվով եւ երրորդ տեղը կորոնավիրուսային վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում