Քենսինգթոն և Չելսի շրջանի քաղաքապետի հետ հանդիպմանը դեսպան Ներսեսյանը կարևորել է հայ-բրիտանական համագործակցությունը
Հունվարի 11-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել Քենսինգթոն և Չելսի Թագավորական շրջանի քաղաքապետ Ջերարդ Հարգրիվսի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում փոխգործակցության, տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Վարուժան Ներսեսյանը նշել է, որ Լոնդոնում հայկական ներկայության առումով Քենզինգթոն և Չելսին կարևորագույն շրջաններից է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ իր բացումից ի վեր գտնվում է Հայաստանի դեսպանությունը, ինչպես նաև երկու հայկական եկեղեցիներ։ Դեսպանը քաղաքապետին է ներկայացրել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման իր տեսլականը՝ նշելով, որ ուրախ կլինի համատեղ ջանքերով կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ:
Վարուժան Ներսեսյանը կարևորել է հայ-բրիտանական ապակենտրոնացված համագործակցությունն ու դրանց զարգացմանն ուղղված ծրագրերին խթանելը: Ջերարդ Հարգրիվսը, իր հերթին, ներկայացրել է դեսպանին Քենսինգթոնի և Չելսիի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները՝ նշելով, որ ուրախ կլինի ականատես լինելու ավելի մեծ հայկական ներկայություն ու ներգրավվածություն։
Կարծիքներ