Թուրքիան պուտչիստների հետ կապ ունենալու կասկածանքով 40 անձի ձերբակալման հրաման է տվել
Անկարայի գլխավոր դատախազությունը «Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեությանը ներգրավված լինելու մեջ կասկածվող 40 անձանց ձերբակալման հրաման է տվել։ Անկարան նրանց մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Haberturk հեռուստաալիքը:
Ձերբակալություններն իրականացվում են Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում FETO- ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կան 19 սպաներ, ինչպես նաև ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ: Հետաքննությունը կարծում է, որ նրանք համակարգել են FETO-ի բջիջների գործողությունները բանակային կառույցների ներսում, կապվել են այդ կազմակերպության համակարգողների հետ Անկարայի հասարակական վայրերում տեղադրված հեռախոսների միջոցով:
«Ռեյդերը» տեղի են ունենում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Թուրքիայի յոթ այլ նահանգներում:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին FETO- ի գործունեության հետաքննության մեկ այլ դրվագի շրջանակներում թույլատրել է ձերբակալել 13 մարդու: Նրանց մեղադրում են ն ByLock բջջային հավելվածի անանուն օգտագործման միջոցովամակագրությունը կոդավորելու մեջ, ինչն օգտագործել է դավադրության նպատակներով:
Կարծիքներ