Չեխիայում ֆիլմի նկարահանման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Ուրբաթ երեկոյան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում պայթյուն է որոտացել ֆիլմի նկարահանման հրապարակում, նկարահանող խմբի երեք անդամ վիրավորվել է: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Չեխական ռադիոն:
Ըստ տվյալների՝ դեկորացիայի տարրերից մեկում անհայտ քիմիական նյութ է պայթել: Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել անձնակազմի անզգուշության հետևանքով, քանի որ նրանք նախապես չեն ստուգել իրը:
Տուժածները լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկի ոտքերը անդամահատել են:
Ոստիկանությունը դեռ չի հայտնել դեպքի մանրամասները:
Կարծիքներ