ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը
Օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը: Իր ելույթում զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին, նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին:
Նորակոչիկներն էլ իրենց հրամանատարների առջև երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
Կարծիքներ