Մակրոնը հնարավոր է համարել Եվրամիությունը, Արևմտյան Բալկանները և Հարավային Կովկասը մեկ էներգետիկ ցանցում միավորելը

Մակրոնը հնարավոր է համարել Եվրամիությունը, Արևմտյան Բալկանները և Հարավային Կովկասը մեկ էներգետիկ ցանցում միավորելը

Բրյուսելում մեկնարկել է Միջուկային էներգիայի առաջին միջազգային գագաթնաժողովը: Բացման արարողությանը հաջորդած ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Եվրամիությունը, Արևմտյան Բալկանները և Հարավային Կովկասը մեկ էներգետիկ ցանցում միավորելը և կարևորել դրան ուղղված ներդրումների իրականացումը:

«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք միջցանցային կապի ուղղությամբ, որը որոշիչ կլինի վերահսկվող, կայուն և էժան էլեկտրաէներգիայի ապահովման գործում»,- հավելել է Մակրոնը:

Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան երեսուն երկրի և կառավարության ղեկավարներ: Քննարկումների առանցքում միջուկային էներգետիկայի ազդեցությունն է կայուն զարգացման վրա։

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ այսօր միջուկային արդյունաբերությունը կարող է զգալի ներդրում ունենալ էներգետիկայի և անվտանգության ոլորտում:

«Գագաթնաժողովը հնարավորություն կտա ղեկավարներին աջակցել միմյանց նոր միջուկային ռեակտորների համար պայմաններ ստեղծելու հարցում»,- հավելել է Գրոսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում