Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից
Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Այս մասին Զարգարյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,- գրել է Զարգարյանը:
Էդմոն Զարգարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և մաղթել արգասաբեր գործունեություն։
Կարծիքներ