Թուրք ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Թուրք ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում թուրքերը ցույց են իրականացրել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ապամանոտաժել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Բողոքի ցույցն անկացվել է քաղաքի «Kurt-Rossa» հրապարակում, որից քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների։ Վերջիններս պնդել են, որ հիշյալ հուշարձանը հերթական անգամ տեղադրվել է՝ հակառակվելով դատարանի կայացրած վճռին։

Հուշարձանն առաջին անգամ «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից տեղադրվել էր Քյոլն քաղաքում 2018-ի ապրիլի 15-ին՝ առանց քաղաքային իշխանությունների թույլտվության, որին էլ հաջորդել էր ապրիլի 19-ի ապամոնտաժումը։

Ամեն տարի, չնայած թույլտվության բացակայությանը և ապամոնտաժման հնարավոր որոշմանը, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ընդառաջ հիշյալ նախաձեռնությունը կրկին տեղադրում է այդ հուշարձանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում