Ստյոպա Սաֆարյանի պատասխանը հակառուսականությունից խոսողներին
Ստյոպա Սաֆարյապն իր էջում գրել է. «Դուք երբեք ոչ Հայաստանի ինքնիշխանությունը և արժանապատվությունն եք պաշտպանել, ոչ էլ հայ-ռուսական հարաբերությունները.
Իսկ այժմ՝ բավական լուրջ։ 2013թվականի սեպտեմբերի 3․ Հայաստանի ժողովրդաիշխանությունը և պետական ինքնիշխանությունը մեկ մարդու և մեկ կուսակցության իշխանության հավերժացման
համար մեկ գիշերվա ընթացքում կրճատվեց, ինքնագլուխ, միանձայն։ Մի քանի հարյուր անձիք դուրս եկան փողոց ընդվզելու այդ գործարքի փայ կազմող ղազագազային պայմանագրերի դեմ, իրենց վրա կրելով հակառուսական տարրի իմիջը․․․ Վերոնշյալ քաղաքական ուժերի մի մասը ծլ կեց Ազգային ժողովի նիստից, մյուս մասն էլ լռեց, որ հանկարծ ՀՀ-ի ինքնիշխանությունը պաշտպանելիս չընկնի ռուսական ռադ արի տիրույթ՝ որպես հակա ռուսական տարր․․․
2015թվականի ամառ, Էլեկտրիկ երևան, Ռուսական ընկերության՝ Հայաստանի սպառողների և քաղաքացիների շահերի ոտնահարման դեմ ընդվզեց Հայաստանի Հանրապետության ոսկյա, ինքնիշխանության գիտակցությամբ երիտասարդությունը։ Քաղաքական ուժերը լավագույն պարագայում տարալուծված էին շարժման մեջ և դուխ չունեին ոչ միայն ռուսական ընկերության, այլ նույնիսկ նրա ղեկավար Բիբինի դեմ խոսելու․․․
Դարձյալ հայ հասարակությունը իր վրա վերցրեց «հակառուսականության» կեղծ պիտակը․․․ Իսկ բաշխիչ էլեկտրական ցանցերը գործարքի միջոցով գնացին ռուսահայ օլիգարխին․․․․ 2016թվականի ապրիլյանի քառօրյան ակնհայտ դարձրեց, որ քառօրյայի մեջ հայ զինվորները սպ անվել են Իսրայելից, Ռուսաստանից Ադրբեջանի գնած նորագույն սպա ռա զինություններից, իսկ Ռուսաստանից ՀՀ-ի գնած սպառա զինության մատակարարումն ուշացվել է։
Հազարավոր հայեր ապրիլյանում զո հված որդիների լուսանկարներով երթ անցկացրեց ՌԴ դեսպանատ առջևով՝ կրելով «հակառուսականության» պիտակը․․․ Նախկին իշխանական և իշխանա մերձ ուժերը լուռ էին՝ Կրեմլին չբարկացնելու համար ու հակառուսականության պիտակի տակ ընկնելու վախը սրտների մեջ․․․ 2016թվականի տարեսկիզբ, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինվորականը մի ողջ ընտանիքի վերացրեց։ Հայաստանի ամենա«ռուսամետ» համարումով հայրաքաղաքը՝ Գյումրին,
մասսայաբար փողոց դուրս եկավ։ Նախկին իշխանությունները և նրանց ներկայիս գործընկեր կուսակցությունները մեկ բառ նույնիսկ չարտաբերեցին․․․ Հասարակությունը դուրս եկավ իր լիարժեք անդամների թասիբի և արժանապատվության համար՝ իր վրա կրելով «հակառուսական տրամադրությունների» բեռը․․․ Շեշտված ուժերից, գործիչներից ոչ մեկ ձայն չհանեց, որ հանակարծ չհայտնվի ռուսական ռադարում՝ իբրև հակառուսական տարր․․․
016թվական ամառ, Սասնա ծռերի ապ ստա մբություն։ Արցախյան հիմնախնդրի ոչ հայանպաստ զարգացումների կանխման, նախկին իշխանությունների կողմից երկրի զավ թման դեմ ռազմական ապս տամբությունը արժանացավ «հակառուսականության» պիտակին․․․ 2016թվական․ աշուն։ Հայաստանը շարժվում էր դեպի երկրի զավ թման երկարացման՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման օպերացիան։
ՀՀ-ում Հյուսիսից վարչապետ էր կարգվել Կարեն Կարապետյանը։ Աշնանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից այնուհետև Ռուսաստանում սանձազերծվեցին հակահայկական կրքեր, որոնց սպասարկողը ռուսահայ օլիգարխատն էր․․․ Ռուսական հեռուստաընկերություններով ՀՀ-ն համեմատեցին անհավատարիմ կնոջ, ով դավաճանել է ամուսնուն․․․ Նախկորդ իշխանություններին ոչ թե դա էր մտահոգում, ոչ թե ՀՀ-ի պատիվը, այլ այն, թե այդ ով է ցանկանում փչացնել Սերժ Սարգսյանի վարչապետության օպերացիան։
Նախկին իշխանությունները և մեր ձիշխանական խմբակները ոչ մի հանդիմանություն չհնչեցրին։ Սերժ Սարգսյանն պարզապես պատ ժեց Կարեն Կարապետյանին․․․ Ոչ մեկին Հայաստանի վիրավորված արժանապատվությունը հետաքրքիր չէր, հասարակությունից զատ․․․․ Ով խոսի հակառուսականությունից, դուք լռեք։ Մենք գիտենք, թե դուք ովքեր եք։ Եւ չհամարձակվեք Հայաստանի հասարակությունից պաշտպան կանգնել հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները միշտ խարսխված են եղել ժողովուրդների վրա, և մանր մունր, ճ կլասի գործիչներն այնտեղ եր բեք տեղ չեն ունեցել ու չեն ունենալու։ Հայ հասարակության համար իր ինքնիշխանությունը, արժանապատվությունը կյանքում չեն հակադրվել որևէ ազգի, ժողովրդի և պետության հետ ինքնիշխան, համահավասար, փոխշահավետ և բարեկամական հարաբերություններ հաստատելուն։ Ճիշտ հակառակը՝ դրանք մեկը մյուսի շարունակությունն են․․․ Եթե ձեր նպատակն է այդ հարաբերությունները կրկին բերել ձեզ ծանոթ ղազագրի դաշտ, ուրեմն չփորձեք դա տարածել երկրի և հասարակության վրա։ Նախկին իշխանություններ, դուք, ձեր ղազագրային հարաբերությունները․․․ Դուք երբեք ոչ ՀՀ-ի ինքնիշխանությունը և արժանապատվությունն եք պաշտպանել, ոչ էլ հայ-ռուսակшն հարաբերությունները:
Կարծիքներ