Թեհրանում կորոնավիրուսի պատճառով մի քանի օրով կփակվեն բանկերն ու շուկաները
Իրանի մայրաքաղաք Թեհրանում COVID-19-ի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով կփակվեն կենտրոնական շուկան և բանկերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի իշխանություններին:
«Թեհրանի շուկան, համաձայն կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի որոշման, կփակվի 6 օրով՝ COVID-19– ի հետ կապված բարդ պայմանների պատճառով ... այս պահին Թեհրանը գտնվում է կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում»,- հայտարարել է Թեհրանի արհմիությունների պալատի նախագահ Քասեմ Նոդե Ֆարախանին:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի օպերատիվ բաժնի քարտուղար Բաբաք Դինպարաստը հայտարարել է Թեհրանում բանկերի փակման մասին:
«Թեհրանի, ինչպես նաև Ալբորզի բանկերը և առևտրային հաստատությունները փակվում են 6 օրով»,-տեղեկացրել է Դինպարաստը:
Կարծիքներ