«Անհրաժեշտ է ճնշում գործադրել ՌԴ-ի վրա` «Նորմանդիայի քառյակի» հանդիպում անցկացնելու համար». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորմանն ուղղված Նորմանդիայի քառյակի ղեկավարների (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) հանդիպում անցկացնելու համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինձ թվում է, որ բոլոր երկրները, մենք բոլորս միասին պետք է դիմենք ռուսական կողմին և ճնշում գործադրենք, որպեսզի նորմանդական ձևաչափով հանդիպում լինի, և այդուհանդերձ մենք ավարտենք պատերազմը Ուկրաինայի արևելքում և վերադարձնենք մեր ապօրինի բռնակցված տարածքները», - ասել է Ուկրաինայի նախագահը երկուշաբթի Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Զելենսկին հայտարարել է նաև, որ ցանկանում է ԱՄՆ-ին ներգրավել Դոնբասի խաղաղ կարգավորման գործընթացում:
Ես իսկապես կցանկանայի, որ ԱՄՆ-ն օգներ մեզ Դոնբասում խաղաղ կարգավորման և մեր տարածքների ապաօկուպացման հարցը լուծելու գործում»,- ասել է Զելենսկին:
Կարծիքներ