ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ մինչ Կրասնոգորսկում՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին։

Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մարտի 22-ի հարձակումից առաջ Միացյալ Նահանգները հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին։

Մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին, սովորական ընթացակարգերի համաձայն, նախկինում բազմիցս կիրառված ուղիներով, ԱՄՆ կառավարությունը գրավոր նախազգուշացում է ուղարկել Ռուսաստանի անվտանգության ծառայություններին: Բացի այդ, հաջորդ օրը՝ մարտի 8-ին, մենք նախազգուշացում ենք հրապարակել՝ ԱՄՆ քաղաքացիներին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների չմասնակցելու համար։

Մենք այս տեղեկությունը տրամադրել ենք Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերում զգուշացնելու իր պարտավորություններին։ Մենք երբեք չենք ցանկացել տեսնել անմեղների մահը ահաբեկչական հարձակումների ժամանակ»,- պնդել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում