Սոչիում ավարտվել է Փաշինյանի և Պուտինի տետ-ա-տետ հանդիպումը
Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տետ-ա-տետ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները շփվել են մոտ 2 ժամ՝ ներառյալ ընդլայնված ձևաչափը:
Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Կարծիքներ