«Նոր «լեդ» լամպերի հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը այսօր, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, տեղեկացրեց, որ ամբողջությամբ ավարտվել է Նալբանդյան փողոցի լեդավորումը․
«Վաղվանից կսկսենք աշխատանքները Վարդանանց փողոցում, իսկ մյուս երկուշաբթիից՝ Խորենացի փողոցում։ Նաև Թումանյան փողոցում կշարունակենք աշխատանքները, բայց ոչ՝ խրամուղու փորմամբ»,- հայտարարեց Թևոսյանը։
«Երքաղլույս» ընկերության տնօրենը ընդգծեց նաև, որ նախորդ տարի կրկնակի շատ լեդ լուսատուներ են տեղադրել և մեկ ժամ երկարացրել երեկոյան լուսավորության տևողությունը, որի դեպքում նաև չի ավելացել ծախսը։ Այս և նախորդ դեկտեմբերին լուսավորության ծախսը եղել է նույնը․
«Լեդ լամպերը, որ տեղադրել ենք, դրա հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալը, որը հավելյալ ծախս չի գեներացրել»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաև դեպի «Գլենդել Հիլզ» տանող ճանապարհի լուսավորման գործընթացից և հանձնարարեց արագացնել և ուշադիր լինել։
Կարծիքներ