ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստ կանցկացվի

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստ կանցկացվի

Հունվարի 13-ին կանցկացվի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը:

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը»,- լրագրողներին ասել է նա։

Վ. Զայնետդինովի խոսքով, հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում