Պետգույքի կառավարման կոմիտեի օտարման մրցույթների հաղթողները շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն են ստանձնել

Պետգույքի կառավարման կոմիտեի օտարման մրցույթների հաղթողները շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն են ստանձնել

2022 թ. առաջին 6 ամիսներին Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած գույքի օտարման մրցույթների արդյունքում դրանց հաղթողները ստանձնել են շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Ներդրումները իրականացվելու են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման, բարձր տեխնոլոգիաների և այլն։ 

Ստորև՝ դրանցից խոշորները.

Ծաղկաձորում հյուրանոցային բիզնեսի ոլորտում՝ 4.5 մլրդ դրամ,

Աբովյանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման ոլորտում՝ 2.3 մլրդ դրամ,

Երևանի Ավան վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատման ոլորտում՝ 3 մլրդ դրամ։

Գրառման մեջ նաև ասված է. «Գույքի մասնավորեցման արդյունքում հնարավորինս մեծ ներդրումների ներգրավումը տնտեսության ճյուղերում և դրա միջոցով տնտեսական ակտիվության խթանումը պետական գույքի կառավարման ոլորտում մեր որդեգրած քաղաքականության անկյունաքարերից է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում