Հրդեհ Ազատության պողոտայում

Հրդեհ Ազատության պողոտայում

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։46-ին, մարվել՝ 02։56-ին։ Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը (10 քմ) և մեկ պատուհան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում