Արևմտյան Կանադայում անտառային հրդեհների թիվը հասել է 180-ի
Կանադայի արևմուտքում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների օջախների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում 136-ից հասել է 180-ի, այս մասին կիրակի հաղորդել է CTV- ն՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ, ավիացիա և հատուկ տեխնիկա: Կանադական ուժերի 350 զինվորներ և սպաներ երկուշաբթի օրը ժամանել են տարածաշրջան՝ օգնելու հրդեհները մարելուն: Այրման տարածքը գերազանցում է 79 հազար հեկտարը: Ավելի քան 1 300 տների բնակիչները տարհանման հրահանգ են ստացել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգում գտնվող Լիտոն քաղաքի մեծ մասը։ Մինչ այդ բնակավարում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ 49․6C։
Կարծիքներ