Հրշեջ-փրկարարները մարել են 7․3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 7․3 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ

Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 3500 քմ

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 5․5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում