Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացները տեղի ունենան իրավական, օրինական հիմքերով:

Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ Ադրբեջան իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:

«Թվում է, թե աբսուրդ ձևակերպում է, բայց մեր վերլուծությունները սա են ցույց տալիս, ինչը չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար»,- ասաց վարչապետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում