Իսրայելում չեղարկել են կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները
Իսրայելում հունիսի 1-ից չեղարկել են գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, բացի փակ հաստատություններում գտնվող հասարակական վայրերում դիմակներ կրելուց եւ երկիր մուտք գործողների համար կարանտին անցնելուց: Այդ մասին գրում Է Times of Israel-ը:
Հրատարակությունը ճշտում Է, որ չեղարկվում են հավաքների թվաքանակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Բացի այդ, իսրայելացիներին այլեւս հարկավոր չԷ որտեղ Էլ որ լինի մուտքի հնարավորության փաստաթուղթ ներկայացնել COVID-19-ից հետո ապաքինման կամ պատվաստման վերաբերյալ: Հաջորդ շաբաթ Իսրայելում կսկսեն կորոնավիրուսի դեմ 12-ից մինչեւ 15 տարեկան երեխաների պատվաստումները: 20-ից բարձր տարիքային խմբում պատվաստում ստացել Է բնակչության ավելի քան 70 տոկոսը: Թերթը նշում Է, որ COVID-19-ի հիվանդացության ամենօրյա աճը կտրուկ նվազել Է, մայիսի 29-ին օրվա ընթացքում հայտնաբերվել Է վարակման 12, մայիսի 30-ին՝ միայն չորս նոր դեպք:
9 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչություն ունեցող երկրում ընդամենը հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 839 հազար 475 դեպք, մահացել Է 6412 հիվանդ: Իսրայելը պահպանում Է մուտքի սահմանափակումները մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար, որը ներկայում գտնվում Է համաճարակաբանական վտանգավորության «կարմիր ցուցակի» մեջ: Իսրայել ժամանողները պետք Է ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնեն, ինչպես նաեւ ունենան եւս մեկ թեստ, որն արվել Է թռիչքից 72 ժամ առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ