«Ե՞րբ կկարողանամ խմել»․ պատվաստումներից հետո Վրաստանում տրվող առաջին հարցն է
«Խմե՞լ, թե՝ չխմե՞լ »: Վրաստանում պատվաստվելուց հետո ամենաշատն այս հարցին է պատասխանել Վրաստանի գլխավոր համաճարակաբանը:
«Մեծ քանակության ալկոհոլ օգտագործելը խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բավականին երկար ժամանակ», -ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վրաստանում ամենաարդիական հարցը՝ ե՞րբ կարող եմ խմել: Դրան ես ուղղակիորեն կպատասխանեմ. վրացիներս սիրում ենք «շատ խմել», բայց պատվաստումից հետո բավական երկար ժամանակ դա անցանկալի է: Ես նաև բժիշկ եմ, և նրանք, ովքեր հարցնում են, ես պատասխանում եմ՝ խնդրում եմ ձեզ, մի՛ խմեք, ինչպես սիրում ենք՝ մեկ կամ երկու շիշ խմել՝չարժե, բայց չափավոր, մեկ բաժակ կարող եք խմել, երբ ցանկանաք»,-ասել է Գամկրելիձեն:
Կարծիքներ