Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու համար հատկացվեց 470 մլն դրամ. Բնակելի տները պատրաստ կլինեն մինչեւ տարեվերջ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 18-ի նիստում որոշում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ներկայացրեց Շուռնուխում կտարվող աշխատանքների ընթացքի մասին. «Դեռեւս հունվարի կեսերին անմիջապես մեկնել ենք Սյունիքի մարզ եւ տեղում մարզպետի, վարչապետի խորհրդականի հետ այցելել ենք Շուռնուղ, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին եւ մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը: Դրանից հետո մեր մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլե, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնակել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետէ է սկսվեն 13 բնակելի տների տեղակապման եւ շինաշխատանքները:Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի եւ ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները կազմակերպված են այնպես, որ մինչեւ տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման եւ բնակեցման գործընթացը»,-ասաց Ղուլարյանը:
Նա հվելեց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում. «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 ռուն եւ ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, եւ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կռույցներ կռուցել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականը, կկազմի մոտ 700 մլն դրամ»:
Ղուլարյանի խոսքով, այսօր ընդունվող կառավարության որոշումով նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
Կարծիքներ