Սպիտակ տունը մեկնաբանել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Սպիտակ տունը մեկնաբանել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը, որի ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին որոշում է կայացվել, քանի որ հանրապետության խնդիրները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ԱՄՆ-ը Աֆղանստանից զորքերը դուրսբերման որոշումը չի գնահատում որպես «առաքելությունն ավարտ»:

Աֆղանստանում ամերիկյան զինվորականներից այլեւս օգուտ չկա, ԱՄՆ շահերից է բխում, որ հանրապետության զինված ուժերը պատասխանատու լինեն երկրում տիրող իրավիճակի համար», - հայտարարել է Փսակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում