Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը, թեև հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց, սակայն իր երեսփոխանների միջոցով, որոնց մեջ է նաև կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, շարունակում է «Մեղրի պլանի» մասով հանրային տիրույթում արդարանալ:Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Փորձելով «փրկել» հորը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներից՝ Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանը ևս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ծառայեցրեց այդ նպատակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում