ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են

ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են

Ազգային ժողովում շարունակվում են քառօրյայի նիստերը: 10:00-ին մեկնարկեց այսօրվա նիստը, գրանցվել էր 98 պատգամավոր:

Եվ մինչ ԱԺ նախագահը կհայտարարեր, որ սկսում են քվեարկել երեկ քննարկված հարցերը՝ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ նշելով, որ քվեարկությունների մեջ սահմանադրական օրենքներ կան, որոնք պետք է անցնեն 3/5-ով, սակայն իրենց որոշ գործընկերներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են:

Հայտարարվել է 20 րոպե ընդմիջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում