Շիրակի մարզպետի եղբայրը դադարեցնում է ՔՊԿ անդամակցությունն ու վայր դնում Գյումրու ավագանու մանդատը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը դադարեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր է դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը: Այս մասին Բաղդասարյանը քիչ առաջ գրել է «Ֆեյսբուք»-իր իր էջում՝ հրապարակելով ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին ուղղված իր դիմումները:
Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանն էլ տեղեկացնում է, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը։
Կարծիքներ