Հունական Լեսբոս կղզում փակվել է փախստականների տեղակայման վայրը
Հունաստանի Լեսբոս կղզում փակվել է փախստականների տեղակայման վայրը, հայտնում է Greek City Times թերթը։
Հայտնի է, որ «Կարա Թեփե» վրանային քաղաքը ստեղծվել էր անցյալ տարի, այն բանից հետո, երբ այրվել էր «Մորիա» վրանային ճամբարը։ Այժմ վրանային քաղաքի տարածքը վերադարձվել է Լեսբոսի քաղաքապետարանին։
Ներգաղթի և ապաստարանների հարցերով նախարար Նոտիս Միտարաչին ասել է, որ կառավարության առջև դրված 2 նպատակներն իրականություն են դարձել։ Վերոնշյալ նպատակներն են ներգաղթյալների հոսքի կրճատումն ու տեղական համայնքների ճգնաժամի կտրուկ նվազումը։
Վերջին 12 ամիսների ընթացքում դեպի Լեսբոս կղզի ներգաղթյալների հոսքը կրճատվել է 93 տոկոսով, նշել է նախարարը և հավելել, որ հաջորդող ամիսների ընթացքում Մավրովունի կառույցը նույնպես կփակվի։
«Կղզիները չեն կարող շարունակել իրենց վրա վերցնել ներգաղթի հետևանքով առաջացած ճգնաժամի բեռը», - շեշտել է Միտարաչին։
Կարծիքներ