Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. Հայաստանի ԱԳ նախարար

Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. Հայաստանի ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը:

Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ:

«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ այլ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ: Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց՝ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմները: Եթե որևէ մեկը կվերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ:

«Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում