Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպումը Ճապոնիայի վրա 15,4 մլրդ դոլար Է նստել
Տուկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման համար Ճապոնիայի ընդհանուր ծախսերը կազմել են 15,4 միլիարդ դոլար: Այդ մասին տեղեկացնում Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում հայտնել Է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն:
Օլիմպիական խաղերի անցկացումը մեկ տարով հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, դրանք տեղի կունենան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: «Օլիմպիական խաղերի անցկացման ընդհանուր ծախսերը, որոնք կրել են Ճապոնիայի կառավարությունը եւ Տոկիոյի կառավարությունը, կազմել են 15,4 միլիարդ դոլար»,- ասել Է նա:
Կազմկմիտեի գլխավոր քարտուղարը նշել Է, որ Խաղերի բյուջեն հետաձգումից հետո վերանայվել Է: Օլիմպիական խաղերի անցկացման համար անվտանգ միջավայրի ստեղծման նպատակով լրացուցիչ ծախսվել Է 900 միլիոն դոլար հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ