Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. խոսնակ

Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. խոսնակ

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հերքում է մամուլի՝ մասնավորապես «Իրավունք» լրատվականի հրապարակումները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ առանձնատուն կառուցելու մասին։ Հերքման տեքստում ասվում է․

« «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են:

Հավելեմ նաև, որ շշուկներին ու այսպես կոչված շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում