Թթվածնի անբավարարության պատճառով Հնդկաստանում COVID-19-ով 11 պացիենտ է մահացել

Թթվածնի անբավարարության պատճառով Հնդկաստանում COVID-19-ով 11 պացիենտ է մահացել

Հնդկական Տիրուպատի քաղաքում կորոնավիրուսով հիվանդ նվազագույնը 11 պացիենտ է մահացել շնչահեղձությունից: Եվս 5-ը ծայրահեղ ծանր վիճակում ու նույն ախտանիշներով գտնվում են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է The Indian Express-ը:

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պացիենտները, որոնք միացված էին արհեստական շնչառական սարքերին, կարճ ժամանակահատված թթվածին չեն ստացել, քանի որ հիվանդանոցում դրա մատակարարման խնդիր է առաջացել:

Բուժհաստատությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, բուժվում է կորոնավիրուսով հիվանդ շուրջ 1000 պացիենտ:

Փաստի առթիվ Անդհրա Պրադեշ նահանգում հետաքննություն է անցկացվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում