ԵՄ-ի գագաթնաժողովը չկարողացավ Էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները չեն կարողացել Եվրոպայի Էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել միության երկրների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով:
Այդ մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ սեղանի շուրջը տարբեր կարծիքներ են, ուստիեւ չկարողացանք ամփոփիչ հայտարարություն ընդունել: Մենք այս հարցին կվերադառնանք հաջորդ գագաթնաժողովին»,- ասել Է նա:
Միշելի խոսքով՝ «Էեներգետիկ ճգնաժամը շատ լուրջ եւ կաեւոր հարց Է, որի լուծմանը հանձնառու են բոլոր ղեկավարները»: «Բայց հասկանալի դարձավ, որ այսօր մենք չենք կարող համաձայնության հասնել»,- հավելել Է նա: Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է գագաթնաժողովի հարթակների մի աղբյուր, Եվրամիության անդամ երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ են ծագել, մասնավորապես, ատոմային Էներգետիկայի պատճառով. կարելի Է արդյոք այն մաքուր համարել թե ոչ:
Աշնանը Եվրոպայում Էներգետիկ ճգնաժամ բորբոքվեց այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին սրընթաց աճել՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարը: Գները հետագայում հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 հազար դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին:
Կարծիքներ