ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սկսվել է Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (Կոնգրեսի ստորին պալատ) սկսվել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին հարցի քննարկումը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Ներկայացուցիչների պալատն այսօր կքվեարկի իմփիչմենթի մասին բանաձևի շուրջ, որով Թրամփին մեղադրանք է առաջադրվում «ապստամբության հրահրում» հոդվածով:
Նախատեսվում է, որ նախնական քննարկումները մեկ ժամ կտևեն, որից հետո կկայանա քվեարկությունը:
Հիշեցնենք, որ դեմոկրատները իմփիչմենթի մասին բանաձևը Ներկայացուցիչների պալատի քննարկմանն էին ներկայացրել երկու օր առաջ:
Թրամփին մեղադրում են հունվարի 6-ին Կապիտոլիումի շենք ներխուժած խռովարարներին խրախուսելու մեջ:
Կարծիքներ