Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են եղել
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օդանավակայանի տարածքից մարդկանց տարհանում է իրականացվում: «Աշխատանքներն ընթանում են բնականոն կերպով: Տարհանում չի իրականացվել»,- այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Շերեմետևոյից տարհանում են ուղևորներին ու աշխատող անձնակազմին:
Կարծիքներ