Մալին խնդրել Է Ֆրանսիային՝ վերանայել պաշտպանական համաձայնագրերը. AFP
Մալին խնդրել Է Ֆրանսիային՝ վերանայել երկկողմ պաշտպանական համաձայնագրերը: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի:
«Մալին Ֆրանսիային խնդրել Է վերանայել երկկողմ պաշտպանական համաձայնագրերը աճող լարվածության ֆոնին»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշել Է, որ Ֆրանսիան Մալիից հարցում Է ստացել եւ զբաղվում Է դրա քննարկմամբ: 2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել Է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այս առաքելությանն աջակցում Է G5 տարածաշրջանային կառույցը, որն ստեղծվել Է այդ նույն թվականին:
Սահարա-Սահելի տարածաշրջանում (Նիգեր, Մալի, Բուրկինա-ֆասո, Մավրիտանիա, Չադ) գործողության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն Է եւ իրադրության կայունացումը մինչեւ այն մակարդակ, երբ տեղի իշխանություններն իրենք կկարողանան ապահովել անվտանգությունը: 2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Փարիզը կփոխի Սահելում ռազմական ներկայության մոդելը. «Բարխան» գործողությունն իր ներկայիս տեսքով կավարտվի, նրան փոխարինելու կգա միջազգային դաշինքը, որի մեջ կմտնեն տարածաշրջանի երկրները եւ այլ գործընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ