Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ

Ռիոնի գետի վրա թուրքական ընկերության կողմից Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց է անցկացվել։ Ավտոշարասյուններով ցուցարարներին են միացել Վրաստանի տարբեր շրջանների ակտիվիստներ:
«Մենք այսօր հավաքվել ենք ամբողջ երկրից՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր պահանջները: Դա թուրքական ENKA ընկերության հետ ՀԷԿ-երի կառուցման պայմանագրի չեղարկումն է: Մենք պահանջում ենք, որ նրանք անհապաղ լքեն տարածքը»,-այս մասին РИА Новости-ին հայտնել են ցուցարարները:
«Ռիոնի կիրճի պաշտպաններ» շարժման ակտիվիստները Վարլամ Գոլետիանի գլխավորությամբ՝«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ Քութաիսիում ամիսներ առաջ սկսած բողոքի ակցիաները տեղափոխել էին Հանրապետության մարզեր:Այսօր Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններին են ներկայացրել իրենց 4 պահանջները: Կիրճում ՀԷԿ-ի շինարարության պայմանագրի չեղարկում և Էկոնոմիկայի նախարարի հրաժարական:
Թուրքական ENKA ընկերությունը զբաղվում է Քութաիսիի մերձակայքում գտնվող ավելի քան 570 հա տարածքում հիդրաէլեկտրակայանի կառուցմամբ: Ցուցարարները պնդում են, որ տարածքում կան տասնյակ բնակելի շենքեր և անտառային հողեր, որոնք ՀԷԿ-ի կառուցման դեպքում կարող են ջրածածկ լինել: Գտնում են, որ կայանի կառուցումը կանդրադառնա կլիմայի և լանդշաֆտի վրա: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքելու են այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի դադարեցրել նշված ընկերության հետ պայմանագիրը և այն դուրս չի եկել Ռիոնի կիրճից:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել դադարեցնել ամբարտակի և ջրամբարի կառուցումը «Նամախվանի ՀԷԿ» -ում՝մինչև լրացուցիչ հետազոտությունների իրականացումը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ 9-12 ամսվա ընթացքում իշխանությունները փորձագետների հետ ուսումնասիրելու են շրջակա միջավայրի վրա բոլոր հնարավոր ազդեցությունները:
Կարծիքներ