Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել պետական պարգևների հանձնման արարողությանը (լուսանկարներ)

Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել պետական պարգևների հանձնման արարողությանը   (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը»,- ասված է հաղորդագրությունում:

 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում