Թրամփը հերքել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի խզումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օպերատիվ կարգով արձագանքել է այն տեղեկատվությանը, թե իբր ինքը դադարեցնում է Չինաստանի հետ առևտրային գործարքը:
Twitter-ում նա գրել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքը չի դադարեցվել:
«Հուսով ենք, որ դրանք կշարունակեն համապատասխանել համաձայնագրի պայմաններին», – ընդգծել է քաղաքական գործիչը:
Երկրների միջև առևտրային համաձայնագրի խզման մասին ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան Ազգային խորհրդի առևտրի գծով ղեկավար Պիտեր Նավարոն:
Կարծիքներ