Արմեն Սարգսյանը չի ստորագրի բայց չի էլ դիմի ՍԴ, իսկ Արտակ Դավթյանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների վարչապետ Փաշինյանը ինչպես և նախորդ՝ Օնիկ Գասպարյանի դեպքում, այնպես էլ հիմա, սահմանված կարգով Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկությունը կրկին կուղարկի Հանրապետության նախագահին։
Սակայն Արմեն Սարգսյանը խաղալու է նույն սցենարով, չի ստորագրելու Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, բայց ոչ էլ դիմելու է Սահմանադրական դատարան։
Արդյունքում, 8 օր անց վարչապետի առաջարկությունը կսկսի գործել և իրավունքի ուժով Արտակ Դավթյանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։
Կարծիքներ