Նիգերիայում ելուզակները 13 մարդ են սպանել դպրոցի վրա հարձակման ժամանակ
Զինված ելուզակների խումբը դպրոցի վրա հարձակում Է գործել Նիգերիայի հյուսիս - արեւելքում՝ սպանելով 13 մարդու, ներառյալ մեկ աշակետի: Մարտի 11-ին այդ մասին հայտնել Է Նիգերիայի Dailytrust նորությունների պորտալը:
Մարտի 10-ին ելուզակները մոտոցիկլետներով ներխուժել են Զամֆարայի նահանգի Դամագա քաղաք՝ գրոհելով պետական միջնակարգ դպրոցը, հայտարարել Է իրադարձությունների ականատեսը: Մեկ աշակերտ սպանվել Է տեղում, սակայն մյուսներին հաջողվել Է հեռանալ դասարաններից եւ փախչել: Դրանից հետո հարձակվողները քաղաքում անկանոն կրակ են բացել՝ սպանելով եւս 12 մարդու: Նահանգի իշխանությունները ելուզակաների որոնման համար ուղարկել են ոստիկանության ստորաբաժանումներ նրանց ոչնչարցելու նպատակով: Նահանգի տարածքում միջոցներ են ձեռնարկվել դպրոցների պահպանության ուժեղացման համար:
Դպրոցների վրա հարձակումներն աշակերտների առեւանգման նպատակով հետագա փրկագնման համար վերջին ամիսներին Նիգերիայում սկսել են ավելի ու ավելի հաճախ տեղի ունենալ: Այսպես փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգաբե քաղաքում աղջիկների գնշերօթիկ դպրոցից առեւանգել Էին 279 աշակերտուհիների: Մարտի 2-ին նրանց ազատել են բանակցություններից հետո: Զամֆարային հարեւան Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաներ Էին առեւանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանց բոլորին ազատ են արձակել բանակցությունների շնորհիվ: Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին անցյալ շաբաթ կարգադրել Է ուժեղացնել բոլոր դպրոցների պահպանությունը նման միջադեպեր թույլ չտալու համար: Երկրի մի շարք հյուսիսային նահանգներում նահանգապետերը ժամանակավորապես փակել են այն դպրոցները, որեղ բացակայել Է անվտանգության պատշաճ համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ