Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

Հարգելի ՛ հայրենակիցներ

Ընդունել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել Պարգև Սրբազանին՝ Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հաջողություններ մաղթել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում թեմակալ առաջնորդի կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում