Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ