Դոնալդ Թրամփը փակել է իր բլոգը
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ընդմիշտ փակվել է իր բլոգը, որից սկսել էր օգտվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերը արգելեցին օգտվել իրենց հարթակներից:
Մոտ մեկ ամիս առաջ բացված «Դոնալդ Թրամփի սեղանից» էջը հեռացվել է Թրամփի կայքից: Այս մասին CNBC-ին հայտնել է նրա ավագ օգնական Ջեյսոն Միլլերը:
«Սա պարզապես օժանդակ միջոց էր ավելի լայն ջանքերի համար, որոնք ներդնում ենք եւ որոնց վրա աշխատում ենք», - ասել է Միլլերը: Նա հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ ջանքերի մասին:
Հարցին, թե արդյո՞ք այս քայլը նշանակում է, որ նախկին նախագահը միանալու է «սոցիալական ցանցերի մեկ այլ հարթակի», Միլլերը պատասխանել է. «Այո, իրականում այդպես է: Հետեւեք նորություններին»:
Facebook-ն ու Twitter-ը արգելել են Թրամփին գրառումներ հրապարակել իրենց հարթակներում հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգություններից հետո:
Կարծիքներ